Friday, January 8, 2010

Հայաստանը Բուրսայում ջախջախում է Թուրքիային

Tert.am. 8-1-2010- Շախմատի Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Աշխարհի թիմային առաջնությունում, որն այս օրերին ընթանում է Թուրքիայի Բուրսա քաղաքում: 3-րդ տուրում մեր ընտրանին 3.5:0.5 հաշվով ջախջախեց Թուրքիայի ընտրանուն: Հայաստանի կազմում հաղթանակ տոնեցին Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը: Լևոն Արոնյանը վաստակեց կես միավոր: Այս հաղթանակը թույլ տվեց Հայաստանին դուրս գալ առաջին հորիզոնական: Հայաստանին առաջին տեղում օգնեց հայտնվել Հնդկաստանը, որը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ, որը մինչև այդ գլխավորում էր աղյուսակը: Այժմ Հայաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Իսրայելն ունեն 4-ական միավոր, սակայն Հայաստանը թիմային 7,5 միավորով առաջին տեղում է: 4-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն Բրազիլիայի հետ:

No comments:

Post a Comment