Tert.am. 71-2010- Հույս ունեմ, որ 2010թ. կնշանավորվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Նման հայտարարությամբ 1news.az-ին տված հարցազրույցում հանդես է եկել ԱՄՆ-ում Ատլանտյան խորհրդին կից Եվրասիական կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Պետերսոնը:
«Այսօր մենք շատ ավելի մոտ ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քան երբևէ: Այս հարցում ես զգուշավոր լավատես եմ: Բացի այդ, հարկավոր է նշել, որ Իրանը, հնարավոր է, տարածաշրջանում պահպանի իր ապակայունացնող դերը, այն դեպքում, երբ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կակտիվացնի իր մերձեցումները Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ: Տարածաշրջանում կարող է աճել նաև Չինաստանի դերը: Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը և Իրանը պետք է խորացնեն իրենց համագործակցությունը»,- նշել է Պետերսոնը:
Խոսելով 2010թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմի մասին` կենտրոնի փոխտնօրենը նշել է, որ հակամարտության գոտու ներկայիս ստատուս-քվոն այնպիսին է, որ լուրջ թշնամությունը շատ արագ կարող է հանգեցնել պատերազմական գործողութունների: «Այնուամենայնիվ, մինչ այս տեղի տված բախումները հակամարտության չեն վերածվել: Այդ իսկ պատճառով էլ, կարծում եմ, որ թե Երևանը, թե Բաքուն և թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հակված են հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհ գտնելուն»:
Այն հարցին, թե արդյոք Հայաստանի և Թուրքիայի սահմանը կարող է բացվել մինչև 2010թ. ապրիլը, Պետերոսոնը պատասխանել է, որ բնականաբար, կարող է: Ըստ նրա` հայ-թուրքական Արձանագրությունները կարող են երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվել մինչև ապրիլ: «Սակայն դա պետք է տեղի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջխաղացման հետ զուգընթաց»,- եզրափակել է նա:
Friday, January 8, 2010
Այսօր մենք շատ ավելի մոտ ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քան երբևէ. փորձագետ

No comments:
Post a Comment