/PanARMENIAN.Net/ 11.01.2010 - Հունվարի 10-ին Բեյրութում` «Հակոբ Տեր-Մելքոնյանի» անվան թատերասրահում Հայաստանի Սահմանադրությանը հայ-թուրքական Արձանագրությունները համապատասխան ճանաչելու դեմ բողոքի ցույց կայացավ: Միջոցառման նախաձեռնողները երեք ավանդական հայկական կուսակցություններն էին` Ռամկավար-Ազատական, Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները: Բողոքի ցույցին մասնակցեցին հոգեւոր առաջնորդներ, պետական մարմինների ու միությունների ներկայացուցիչներ, լիբանանյան խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, Բուրջ-Համուդի քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանը:
Խոսքով հանդես եկան Ռամկավար-Ազատական կուսակցության անդամ Վազգեն Ժամկոչյանը, Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ Ահարոն Շխրտմյանը, ինչպես նաեւ ՀՅԴ անդամ Տիգրան Չինպաշյանը, հաղորդում է Իրանում գործող հայկական «Ալիք» թերթը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:
Tuesday, January 12, 2010
Բեյրութում հայկական ավանդական կուսակցություններն Արձանագրությունների դեմ բողոքի ցույց անցկացրեցին

No comments:
Post a Comment