Panam.am 11-1-2010-Ռուսաստանցի քաղաքագետ, հետխորհրդային տարածության ուսումնասիրությունների կենտրոնի քաղաքական կանխատեսումների ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաևը Դեյ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, անդրադարձել է կասպյան գազի` դեպի Ռուսաստան ամբողջական արտահանման հնարավորությանը:
Փորձագետի դիտարկմամբ, եթե «Գազպրոմը» իր քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ իրականցնի նույն այն ճանապարհով, որն իրականցրել է Կենտրոնական Ասիայում, ապա դա կհանգեցնի նրան, որ Ադրբեջանն իր բնական ռեսուրսները կարտահանի Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ:
Նշենք, որ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ խոչընդոտել «Նաբուկո» նախագծի իրականցմանը, որի կառուցման արդյունքում Եվրոպան կապահովվի այլընտրանքային գազային ռեսուրսներով, ինչի արդյունքում Ռուսաստանի դիրքեը Եվրոպայում էականորեն կթուլանան:
Բազմաթիվ փորձագետների ուսումնասիրությունների համաձայն, միայն ադրբեջանական գազի պաշարները չեն բավարարի «Նաբուկո» գազատարը լիարժեք գործարկելու համար: Բավականին երկար ժամանակ բանակցություններ էր ընթանում թուրքմենական կողմին ևս այս նախագծին մասնակիցը դարձնելու ուղղությամբ: Այս ամենին զուգահեռ` Ռուսաստանը ևս թուրքմենական կողմի հետ բանակցություններ էր տանում թուրքմենական գազն իր երկիր ներկրելու համար: Արդյունքում Ռուսաստանը հասավ իր նպատակին: Առավել բարձր գին առաջարկելով 1քառ. խորանարդ գազի դիմաց, Մոսկվան համապատասխան պայմանագիր կնքեց Թուրքմենստանի հետ:
Կարավաևի համոզմամբ, եթե Մոսկվան նմանօրինակ առաջարկ անի նաև Ադրբեջանին, ապա Ադրբեջանի համար ևս նպատակահարմար կլինի օգտվել այդ առաջարկից: Նա նշել է, որ այս ամենը կարող է տեղի ունենալ գազի գնի հետ կապված` Ադրբեջանի և Թուրքիայի միջև չկարգավորվող բանակցությունների համատեքստում:
Ադրբեջանում մտահոգություն կա կապված այն բանի հետ, որ եթե Ադրբեջանն իր հիմնական բնական ռեսուրսների վաճառքն իրականցնի Ռուսաստանի միջոցով, ապա Բաքվի կախվածությունը Մոսկվայից կդառնա առավել ընդգծված:
Monday, January 11, 2010
«Նաբուկո» նախագիծը տապալման եզրին է՞

No comments:
Post a Comment