/PanARMENIAN.Net/ 11.01.2010 - Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացները Հայաստանում եւ Թուրքիայում նման են, սակայն նրանք տարբերվում են կիրառման մեխանիզմով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, տարբերությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն Թուրքիայի, հայկական կողմը միանգամից դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան (ՍԴ), որպեսզի պարզի արդյո՞ք համապատասխանում են Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը:
«Իրավական տեսակետից, Հայաստանը ավելի լուրջ է մոտենում այդ հարցին», - նշել է նա:
Ընդ որում նա ասել է, որ չի կարող կանխատեսի ՀՀ ՍԴ-ի վերջնական որոշումը:
«Ես չեմ կարծում, որ Թուրքիայի արձագանքը ՀՀ ՍԴ-ի որոշման վերաբերյալ սենսացիոն կլինի», - ասել է Ռուբեն Մելքոնյանը, եւ ավելացրել, որ ՀՀ ՍԴ-ի որոշումը չի ազդի Թուրքիայի դիրքորոշման վրա: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարայի համար ներկայումս առաջնահերթ հարց չի հանդիսանում:
Արձանագրությունները ստորագրվել են 2009 թ-ի հոկտեմբերի 10-ն, Ցյուրիխում: Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութողլուն Շվեյցարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների ներկայությամբ: Համաձայն այդ փաստաթղթերի պետք է բացվի սահմանը (սահմանը փակ է 1993 թ-ց) եւ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ:
Monday, January 11, 2010
Հայաստանը ավելի լուրջ է վերաբերվում Արձանագրությունների վավերացման հարցին

No comments:
Post a Comment