Wednesday, January 13, 2010
«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅ, ՎՐԱՑԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ
«ԱԶԳ», 13-01-2010- «Թուրան» գործակալության տեղեկացմամբՙ հայ, վրացի եւ ադրբեջանցի գիտնականները հրատարակել են «Հարավային Կովկասի պատմությունը» խորագրով գիրք: Հայաստանից եւ Վրաստանից գրքի հեղինակներից են պատմաբաններ Արմեն Խաչիկյանն ու Պատա Ռամիշվիլին:
Փետրվարին լույս կտեսնի գրքի ռուսերեն տարբերակը 1000 օրինակով: Այն կհատկացվի երեք երկրների գրադարաններին, ուսումնական ու գիտական հաստատություններին: Էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի համացանցում: Եվրոմիության աջակցությամբ գիրքը կթարգմանվի անգլերեն: Ծրագրված է տպագրել նաեւ գրքի հայերեն, վրացերեն ու ադրբեջաներեն տարբերակները: Ադրբեջանի ուսուցիչների ինստիտուտի պատմության դեպարտամենտի ղեկավար Ասլանովի խոսքերով, սա նման գիրք հրապարակելու երկրորդ փորձն է: Դեռ 1995-ին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հարավային Կովկասի պատմության մասին համատեղ մասնակցությամբ գիրք հրատարակելու նախաձեռնություն կար: Սակայն 2002-ին աշխատանքները կանգնեցին, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարությունները չէին հաստատել գրքի բովանդակությունը: Այնուհետեւ որոշում է ընդունվել նոր գիրք գրել, որտեղ կովկասյան երեք երկրների հեղինակները կներկայացնեն իրենց հայացքները տարածաշրջանի պատմական գործընթացների մասին:
No comments:
Post a Comment