/PanARMENIAN.Net/ 07.01.2010 - Հունվարի 10-ին Լիբանանում բողոքի ցույց կկայանա, որի մասնակիցները Հայաստանի ՍԴ-ից կպահանջեն հունվարի 12-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանն անհամապատասխան հայտարարել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Ցույցի կազմակերպիչները երեք հայկական ավանդական կուսակցություններն են` ՀՅ Դաշնակցությունը, Ռամկավար-Ազատական կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Ցույցին կմիանան նաեւ Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկական եկեղեցու եւ Հայ Ավետարանական եկեղեցու համայնքների, ինչպես նաեւ Լիբանանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվեցին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրեցին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ, վերջինս 2007թ. միջնորդում էր հայ-թուրքական բանակցություններում: Փաստաթղթերի համաձայն, երկրների միջեւ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն եւ բացվի 1993թ.-ից փակ հայ-թուրքական սահմանը:
Շահան Քանդահարյանը Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրն է, Լիբանանի «Հայ դատ» հանձնաժողովի եւ ՀՅ Դաշնակցության անդամը:
Friday, January 8, 2010
Լիբանանահայերը պահանջում են հայ-թուրքական Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանն անհամապատասխան հայտարարել

No comments:
Post a Comment