/PanARMENIAN.Net/ 12.01.2010 - ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան համարեց: ՍԴ վճիռը հրապարակեց նախագահ Գագիկ Հարությունյանը: «Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո եւ բողոքարկման ենթակա չէ»,- ասաց Հարությունյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը:
2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան 2007թ. ի վեր հանդես է գալիս որպես հայ-թուրքական բանակցությունների միջնորդ: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:
Wednesday, January 13, 2010
Հայ-թուրքական Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը
/PanARMENIAN.Net/ 12.01.2010 - ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան համարեց: ՍԴ վճիռը հրապարակեց նախագահ Գագիկ Հարությունյանը: «Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո եւ բողոքարկման ենթակա չէ»,- ասաց Հարությունյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը:
2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան 2007թ. ի վեր հանդես է գալիս որպես հայ-թուրքական բանակցությունների միջնորդ: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:
No comments:
Post a Comment