Monday, January 11, 2010

Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները լքում մարտական դիրքերը

Panorama.amղ 11-1-2010- Հայաստանում գտնվող, գերեվարված ադրբեջանցի զինծառայող Անար Գաջիևի նամակ է ուղարկել իր ծնողներին, որը մի քանի օր առաջ հանձնվել է նրա ծնողներին: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: «ԱՊԱ» լրատվականի թղթակցի հետ զրույցում, նշյալ զինծառայողի մայրը` Նաիլյա Մամեդովան նշել է, որ իր որդին նամակը գրել է դեկտեմբերի 29-ին, իսկ նա ստացել է հունվարի 7-ին: Զինծառայողն իր նամակում նշել է, որ պետք չէ իր համար անհանգստանալ` նշելով, որ իր մոտ ամեն ինչ լավ է: Նշենք, որ Անար Խանբաբօղլու Գաջիևը զինվորական ծառայության է զորակոչվել Գերանբոի շրջանի զինկոմիսարիատի կողմից: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, նշյալ զինծառայողը 2009 թվականի մայիսի 10-ին, Ֆիզուլիի ուղղությամբ հատել է հայկական զորքերի կողմից վերահսկվող սահմանը և գերեվարվել: Պաշտոնական Բաքուն նշել է, որ անհայտ է մնացել վերոնշյալ զինծառայողի` նման քայլ գործելու դրդապատճառները: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցի զինծառայողները լքում են մարտական հենակետները և հատում հայ-ադրբեջանական սահմանը: Ադրբեջանական հասարակությունում, այս անգամ ևս, նշյալ միջադեպը կապում են զինված ուժերում տիրող անառողջ մթնոլորտի հետ:

No comments:

Post a Comment