«ՀԵՏՔ» 11-1-2010- Այսօր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը եւ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ Սոնա Այվազյանը հանդիպեցին լրագրողներին իրենց խոսքերով` եւս մեկ անգամ փաստելու, որ երեկ կայացած ԱԺ մեծամասնական ընտրությունները կեղծվել են:
Նրանք դիտորդական առաքելություն են ստանձնել 34 ընտրատեղամասերում, որոնցից 3-ում հայտնաբերել են բացահայտ կեղծիքներ: Այդ ընտրատեղամասերում` թիվ 10/15, 10/12 եւ 10/19, գրանցվել են ծեծկռտուքի (Թիվ 10/19 Արա Սիմոնյանի վստահված անձը ծեծել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին եւ հեռացրել ընտրատեղամասից), սպառնալիքի (Թիվ 10/12. «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդ Արա Սահակյանը մոտեցել է դիտորդներին, վստահված անձանց, սպառնացել, թե` «վախենու՞մ ես քեզ վաղը չգտնենք»: Հետո մոտեցել է Դավիթ Հակոբյանի վստահված անձին քաշքշել նրան, այնուհետև դուրս տարել քվերակության սնեյակից, դրսում սպառանցել, քաշքշել), քվեարկության արդյունքների ամփոփման խախտումներ (Թիվ 10/15 ընտրատեղամասում երեկոյան ժամը 20:00-21:00-ն հանձնաժողովը մինչև քվեների հաշվարկը սուրճի ընդմիջում է կազմակերպել: Նշված մեկ ժամվա ընթացքում ընտրողների գրանցամատյանները դուրս են հանվել ընտրատեղամսից: Ժամը մոտ 21:00-ին ոստիկանության աշխատակիցը կանչում է հանձնաժողովի նախագահին, նա ինչ-որ բան ձեռքին մոտենում է չզմռսվող պահարանին և դնում մեջը: Ելունդների թիվը հաշվարկելուց հետո պարզվում է, որ քվեարկել է 582 մարդ, մինչդեռ քվեարկողների թվի ընթացիկ տվյալների գումարը քվեարկությանը մասնակցած ընտրողների այլ թիվ է տվել:
Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով` չնայած «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արա Սիմոնյանը ֆորմալ որեւէ կապ չունի Հանրապետական կուսակցության հետ, սակայն «սա բացահայտ հանցագործությունը լռելյայնության մատնել է: Հանձնաժողովի անդամները հիմնականում հանրապետական էին եւ բացահայտորեն թույլ էին տալիս ընտրակեղծիքներ»:
Monday, January 11, 2010
Արթուր Սաքունց. Այս ընտրությունները բացարձակ անբարոյականություն են

No comments:
Post a Comment