/PanARMENIAN.Net/ 11.01.2010 - Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը ունի շարունակական եւ բազմակողմ բնույթ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Ընթանում է կանոնավոր քաղաքական երկխոսություն բարձր մակարդակով, ինչը հաստատում է երկու կողմերի մտադրությունը շարունակել հայ-ռուսական գործընկերային կապերը: Կատարելագործվում է հարաբերությունների պայմանագրային-իրավական բազն», - նշել է Նեստերենկոն:
Նրա խոսքերով, չնայած գլոբալ ճգնաժամային երեւույթների, հայ-ռուսական առեւտրա-տնտեսական, ռազմա-քաղաքական, հումանիտար եւ միջտարածաշրջանային փոխհարաբերությունները դրական ընթացք ունեն:
No comments:
Post a Comment