Tert.am. 11-1-2010- Հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Ինչպես հայտնում է Bakililar.az-ը, այցը կտևի մինչև հունվարի 14-ը։
Ըստ թուրքական աղբյուրների՝ Ռուսաստանում պաշտոնական բանակցությունների շրջանակում կողմերը կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Ադրբեջանցի քաղաքագետները հակված են մտածելու, որ ղարաբաղյան հիմնահարցի քննարկումը Ռուսաստանում կարող է դրական ազդեցություն ունենալ կարգավորման վրա։
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկներից մեկն է և մեծ լծակներ ունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Գուրբանլին։
No comments:
Post a Comment