Report.am. 11-1-2010- Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում 2009-ի դեկտեմբերի 30-ին կրկին ծեծկռտուք էր տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև, որն ավարտվել էր ոստիկանների միջամտությամբ: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սրբոց թարգմանչաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ աբեղա Հովհաննիսյանի վկայությամբ, հույն հոգևորականները փորձել են հայերին դուրս բերել տաճարի հայկական հատվածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնությանը:
Երուսաղեմում հայ և հույն հոգևորականների միջև միջադեպերն արդեն ավանդական են դարձել: Նման դեպքերը Երուսաղեմում տեղի են ունենում հիմնականում Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի կամ Հարության եկեղեցական տոների օրերին: Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են Սուրբ Ծննդյան տաճարի տարբեր հատվածներ, ինչի հետևանքով պարբերաբար վեճեր են ծագում երեք եկեղեցիների միջև: Բայց պատճառը ոչ միայն այն է, որ հույն հոգևորականներին դուր չի գալիս, որ ավանդաբար հայ հոգևորականները մեծ դերակատարում ունեն Երուսաղեմում տեղի ունեցող արարողությունների ժամանակ, այլ շատ ավելի խոր արմատներ ունի. ըստ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի` հակամարտության արմատները գալիս են 6-րդ դարից, երբ Քաղկեդոնի ժողովից հետո Երուսաղեմում ստեղծվեցին առանձին պատրիարքություններ. «Յուրաքանչյուր կողմը համարում էր, որ ինքը ուղիղ հաջորդն է Հակոբոս Տեառնեղբոր աթոռի»,- նշում է Վարդան Դևրիկյանը, հավելելով, որ ներքին եկեղեցական խնդիրը այժմ արդեն վերածվել է արտաքին քաղաքական հարցի:
Ըստ պատմաբանի` սա հավակնությունների հարց է և որևէ բարոյական արդարացում չունի: Այսուհանդերձ, Վարդան Դևրիկյանը երկու կողմին էլ չի դատապարտում, «քանի որ հայերը միշտ պաշտպանական կողմ են, ավանդաբար հույներն են աշխատել նսեմացնել հայկական իրավունքները, այնպես որ, անվերապահորեն կարելի է ասել` մեղքն իրենցն է»,- հավաստիացնում է Վարդան Դևրիկյանը:
Ըստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շահե քահանա Հայրապետյանի` քրիստոնյաների համար պախարակելի երևույթ է պատահածը: Հոգևորականը նշեց, որ հույների թիկունքում կանգնած են բոլոր ուղղափառ եկեղեցիները և հունաց պետականությունը, իսկ մենք սահմանափակվում ենք միայն մեր պատրիարքության սահմաններում:
«Ես իմ աղոթքով միշտ հիշում եմ, որ պետք է զորանա մեր պետականությունը, որպեսզի նա տեր կանգնի մեր հայոց հողերին, որոնք տասնյակ հեկտարներ են և մնացել են ամայի վիճակում, այնտեղ միայն ձիթենիներ են աճում»,- նշեց տեր Շահե քահանա Հայրապետյանը: Ըստ հոգևորականի` Երուսաղեմում հայոց պատրիարքության հանդեպ այս վերաբերմունքը, որն արդեն դարձել է ավանդական, ձեռնտու է Իսրայելի իշխանություններին, ավելին` «դա պետական մոտեցում է»,- նշեց տեր Շահե քահանա Հայրապետյանը` կոչ անելով աղոթել «իր տարածքը բռունցքի ուժով պաշտպանող զինվորյալ հոգևորականության համար»: Վարդան Դևրիկյանը քննադատեց նախ «հակառակորդ» կողմին` հունաց պատրիարքությանը, ապա առհասարաակ հոգևորականների նմանօրինակ պահվածքը` մեջբերելով Գրիգոր Տաթևացուն. «Հրեաները Քրիստոսին խաչեցին մեկ անգամ, քրիստոնյաները` հազար ու մեկ»:
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Monday, January 11, 2010
«ՀՐԵԱՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԽԱՉԵՑԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ՝ ՀԱԶԱՐ Ու ՄԵԿ»

No comments:
Post a Comment