Monday, January 11, 2010

Today’s Zaman. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում պատային իրավիճակը լիովին հասկանալի է

News.am. 11-1-2010- Անցել է արդեն երեք ամիս, երբ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները: Սակայն ի սկզբանե պարզ էր, որ վավերացման ճանապարհին բազում դժվարություններից խուսափել հնարավոր չէ: Ինչն էլ ապացուցվեց արդեն փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ, իր էջերում գրում է թուրքական Today’s Zaman-ը: Համաձայն պարբերականի, "այդ գործընթացում բարդությունները կապված են նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման հետ, որը երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը դիտարկում է միայն ղարաբաղյան հակամարտության «առաջընթացի» շրջանակներում: Վարչապետի դիրքորոշումը կապված է նաեւ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման եւ ներքաղաքական իրավիճակի հետ, ընդդիմադիր ուժերը հարաբերությունների կարգավորումը համարում են որպես հրաժարում ազգային շահերից: Հաշվի առնելով փաստը, որ Թուրքիան իր նավթի եւ գազի մեծ մասը ստանում է Ադրբեջանից, պարզ է դառնում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դիրքորոշումը: Հայաստանում եւս բարդ իրավիճակ է: Նա ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել ԼՂՀ վրա ունեցած ազդեցությունից, նաեւ պետք է հաշվի առնի հայկական Սփյուռքի կոշտ դիրքորոշումը, որը տասնյակ տարիներ է վատնել, որ 1915-1918թ.. թուրքահայերի զանգվածային ջարդերը ճանաչվեն Ցեղասպանություն: Այսօր Սփյուռքը պատմական թշնամու հետ Երեւանի համաձայնագիրը դիտարկում է որպես անթույլատրելի: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը՝ բախվելով լուրջ խնդիրների, վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերով հայտարարում է, որ «Եթե Անկարան կապի արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան խնդրի հետ, Հայաստանն ազատ կլինի իր որոշումներում»: «Այս կերպ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում պատային իրավիճակ է ստեղծվել»,- գրել է թերթը:

No comments:

Post a Comment