/PanARMENIAN.Net/ 11.01.2010 - Հունվարի 13-14-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստան` ընդունող կողմի հրավերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Այցի ընթացքում նախատեսվում է Լավրովի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,-ասել է Ա.Նեստերենկոն:
Ըստ նրա, ուշադրության կենտրոնում կլինի կարծիքների փոխանակությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի շարունակման հարցը` ՌԴ-ի կողմից հակամարտության կարգավորման համար ձեռնարկվող միջնորդական ջանքերի համատեքստում: «Նախատեսվում է նաեւ քննարկել երկկողմ համագործակցության ակտուալ արտաքին քաղաքական հարցերն ու իրավիճակն Անդրկովկասում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:
65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:
1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:
Monday, January 11, 2010
Լավրովի Երեւան կատարած այցի օրակարգում է Ղարաբաղի հարցն ու իրավիճակն Անդրկովկասում

No comments:
Post a Comment