«Լրագիր» 11ռ1ռ2010ռ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին “Ազգային հերոսի” կոչում է շնորհել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնին, ով հունվարի 10-ին այցելել է Վրաստան եւ հանդիպումներ է ունենում Վրաստանի իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: Միխեյիլ Սահակաշվիլին ամերիկացի սենատոր Մաքքեյնին նվիրել է նաեւ ատրճանակ: Սահակաշվիլին ասել է, որ Մաքքեյնը Վրաստանի իսկական բարեկամն է: Նա մասնավորապես խոսել է հարավօսական պատերազմի օրերին Մաքքեյնի ցուցաբերած աջակցության մասին: “Մաքքեյնը իր գործունեությամբ կանգնեցրեց հազարավոր տանկեր, թողնելով իր նախընտրական արշավը եւ մեզ հետ եղավ մինչեւ վերջ, չփախչելով, ինչը արեցին շատերը, ով հավատարմության երդում էր տալիս մեզ”, հայտարարել է Սահակաշվիլին:
Նա նաեւ ասել է, որ Մաքքեյնին իր նվիրած ատրճանակը Վիետնամի պատերազմի տարիներին մի ռուս գեներալ խլել է ամերիկացի գերի օդաչուից: Սահակաշվիլիի խոսքով, 2008 թվականի օգոստոսին, այդ ռուս գեներալը իր այդ ատրճանակը վաճառել է մի վրացի գործարարի: Իսկ խոսելով Մաքքեյնի հերոսականության մասին, Սահակաշվիլին պատմել է Վաշինգտոնում իր հետ կատարված մի պատմություն: “Մենք դուրս եկանք հանդիպումից, կանգնեցրինք տաքսին եւ նստեցինք: Տաքսիստը, որը սովորական աֆրոամերիկացի էր, ինչպիսիք շատ են Վաշինգտոնում, հարցրեց ինձ, թե ես որտեղից եմ դուրս գալիս: Ես պատասխանեցի, որ ես Ջոն Մաքքեյնի հետ հանդիպման էի: Հանկարծ տաքսիստի դեմքը պայծառացավ, եւ նա ասաց, որ եթե չլիներ Մաքքեյնը, ապա նա այժմ ողջ չէր լինի”, պատմել է Սահակաշվիլին: Պարզվել է, որ տաքսու վարորդը Վիետնամի պատերազմի մասնակից է եւ պատերազմի ժամանակ նրա գումարտակը գտնվել է շրջապատման մեջ: Մաքքեյնը իմացել է գումարտակի կորդինատները: “Նրան դաժանորեն տանջում էին, կոտրել էին նրա ոսկորները, որոնք ոչ ճիշտ վերականգնվեցին, բայց նա ոչ մի տանջանքի ճնշման տակ չասաց գումարտակի կորդինատները: Այդպիսի հերոսներ գոյություն ունեն ոչ միայն ֆիլմերում եւ գրքերում”, Մաքքեյնի մասին պատմությունը եզրափակել է Վրաստանի նախագահ Սահակաշվիլին:
Մաքքեյնը “Ազգային հերոս” շքանշանի համար շնորհակալություն է հայտնել եւ ասել է, որ այն կլինի իր ստացած պարգեւներից ամենակարեւորը: Մաքքեյնը նաեւ նշել է, թե այդ պարգեւը պատկանում է վրացի եւ ամերիկացի ժողովուրդներին:
Վրաստանի “Ազգային հերոս” շքանշանը շնորհվում է 2004 թվականից, այդ երկրի համար հերոսական վաստակ ունեցող անձանց:
Monday, January 11, 2010
ՄԱՔՔԵՅՆԻՆ ԴԱԺԱՆ ՏԱՆՋԵԼ ԵՆ

No comments:
Post a Comment