Friday, January 8, 2010

Գերմանիան չի խոչընդոտի Թուրքիային դառնալ ԵՄ լիիրավ անդամ

Aysor.am. 8-1-2010- Գերմանիան չի խոչընդոտի Թուրքիայի ընդգրկմանը Եվրամիություն որպես լիիրավ անդամ, սակայն պնդում է վերջինիս կողմից բարեփոխումների կատարման անհրաժեշտության վրա: Այս մասին Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն: Գերմանացի պաշտոնյան, մասնավորապես, կոչ է արել Թուրքիային աջակցել Կիպրոսյան հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես նաև կատարել պարտավորությունները` կրոնական ազատությունների, մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատ լինելու հարցերում: Այս մասին հայտնում է «Վզգլյադ» պարբերականը:

No comments:

Post a Comment