Tuesday, January 12, 2010

Ռուսաստանը որևէ կերպ ցույց չի տալիս, որ ուզում է կարգավորել ԼՂ հակամարտությունը. փորձագետ

Tert.am. 12-1-2010- Ռուսաստանի կողմից ինչ-որ հստակ քայլեր չկան, որոնք կվկայեին, թե նա ցանկանում է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն այս կամ այն ուղղությամբ։ Այդ մասին 1news.az-ին տված հարցազրույցում նշել է Էներգետիկ հարցերով և ԱՊՀ երկրների գծով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը։ «ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել հօգուտ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերի։ Այն կարելի է թողնել նաև սառեցված կարգավիճակում, ինչպես այժմ»,- նշել է եվրոպացի փորձագետը՝ ընդգծելով, որ դա բավական բարդ գործընթաց է։ «Կարևորն այն է, որ հակամարտությունն այժմ չպայթի, քանի որ հակամարտության թեժացման դեպքում հարցականի տակ է դրվում կովկասյան ուղղությամբ տարվող ողջ էներգետիկ քաղաքականությունը, իսկ դրանում որևէ երկիր շահագրգռված չէ»,- եզրափակել է Ալեքսանդր Ռարը։

No comments:

Post a Comment