Tuesday, January 12, 2010

Թուրքիայի վարչապետը Ռուսաստանից կժամանի Հայաստա՞ն

7or.am. 12-1-2010- «Ադրբեջանի համար ամենակարևորն այն է, որ Էրդողանը Մոսկվա այցելությունից հետո մտադիր է այցելել Հայաստան»,- «APA» գործակալության փոխանցմամբ այս մասին ասել է Ռուսաստանում իսլամական կոմիտեի նախագահ, ադրբեջանցի քաղաքագետ Հեյդար Ջեմալը։ Նա նշել է, թե այդ մասին իրեն հայտնի է դարձել հուսալի աղբյուրներից՝ հավելելով, որ ՌԴ արտգործնախարարի Հայաստան այցելելուց հետո, Էրդողանի Երևան ժամանելու պատճառն այն է, որ մեծ խնդիր կա՝ կապված 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման հետ։ «Ամենագլխավորը Իրանի հետ խնդրահարույց փոխհարաբերություններն են, քրդական հարցը և, իհարկե, Ղարաբաղի հետագա ճակատագրի քննարկումը»,- ասել է Հ. Ջեմալը։

No comments:

Post a Comment