Իմ նախորդ հոդվածներում մատնանշել էի Թուրքիայի խարդախ մոտեցումները` Հայաստանի հետ բանակցություններ վարելու և 2009 թվականի հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրելու հարցում:
Ձգտելով խաբել ոչ միայն Հայաստանին և միջազգային հանրությանը` թուրք ղեկավարները փորձում էին մոլորության մեջ գցել նաև իրենց ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանին և թուրք հանրությանը` արձանագրությունների հնարավոր շահավետության վերաբերյալ: Անգամ այն դեպքում, երբ արձանագրությունները լիովին բխում էին Թուրքիայի շահերից, նրա ղեկավարները փորձում էին պայմանագրի առավելությունները չափազանցված ներկայացնել` երկրի ներսում ու արտերկրում, հատկապես Ադրբեջանում` քննադատողների հնարավոր առարկությունները հաղթահարելու նպատակով:
Ինչպես և սպասվում էր, Էրդողանի կառավարությունն իրոք խնդիրներ ունեցավ Ադրբեջանի հետ, երբ Իլհամ Ալիևը հրապարակավ իր դժգոհությունն արտահայտեց, որ Թուրքիան, ծրագրելով բացել Հայաստանի հետ սահմանը, հրաժարվում է իր «փոքր եղբորից»` վերացնելով այն հիմնական դրդապատճառը, որը կստիպեր Հայաստանին վերադարձնել Արցախը: Ադրբեջանական իշխանությունը չբավարարվեց թուրքական հավաստիացումներով և պատասխան քայլեր ձեռնարկեց` եռապատկելով Թուրքիա արտահանվող գազի գինը` հանելով թուրքական դրոշները հասարակական վայրերից, արգելելով թուրքական ֆիլմերն ու երգերն ադրբեջանական հեռուստաալիքներում և փակելով թուրքական ֆինանսավորմամբ գործող մզկիթները Բաքվում:
Այդ ընթացքում Թուրքիայի ընդդիմադիր ուժերը հիանալի առիթ տեսնելով վարչապետ Էրդողանի խորհրդարանական մեծամասնությունը նվազեցնելու համար, իսկույն նրան մեղադրեցին Թուրքիայի ազգային շահերը դավաճանելու մեջ` իրենց դարավոր հայ թշնամիների և ոչ թե ադրբեջանցի եղբայրների կողմը բռնելու համար:
Այսպիսի մեղադրանքների դեմ պայքարելու համար թուրք ղեկավարները ստիպված էին մի շարք չհիմնավորված հայտարարություններ կատարել` ուռճացնելով արձանագրությունների շահավետությունը թե Ադրբեջանի և թե Թուրքիայի համար: Նրանք ադրբեջանցիներին հավաստիացրին, որ ճնշում կգործադրեն Հայաստանի վրա` Արցախն Ադրբեջանին վերադարձնելու համար, մինչև թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Բացի այդ, թուրք պաշտոնյաները հանրությանը կրկին հավաստիացրին, որ արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության «հայկական պնդումներին» և հողային պահանջատիրությանը` Արևելյան Թուրքիայում (Արևմտյան Հայաստանում):
Սակայն Անկարայի կողմից արված` արձանագրությունների վերաբերյալ խեղաթյուրումները մոլորության մեջ չգցեցին թուրքական և ադրբեջանական հանրությանը: Ահա այն տասը հիմնական պատճառները, թե ինչու թուրքական խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները:
1. Չնայած Գյուլի, Էրդողանի և Դավութօղլուի կողմից բազմիցս հնչած հայտարարություններին, թե Արցախի հակամարտության կարգավորումը նախապայման է արձանագրությունների վավերացման համար, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, ինչպես նաև Հայաստանը շարունակ նշել են, որ արձանագրություններում այդպիսի պայման գոյություն չունի: Դեռ ավելին, նրանք հորդորել են այդ երկու հիմնախնդիրները չշաղկապել կամ Արցախի հակամարտության ուղղությամբ բանակցությունները պատանդ չդարձնել արձանագրությունների վավերացմանը: Հայաստանը կտրականապես մերժել է արձանագրությունները կապել Արցախի հիմնահարցի հետ:
2. Իրականությանը չի համապատասխանում Թուրքիայի այն պնդումը, թե արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության ճանաչմանն ու երրորդ երկրների կողմից դրա ընդունմանը հետամուտ լինելու Հայաստանի ջանքերին: Կեղծիք է նաև այն, որ արձանագրությունները մեխանիզմներ կստեղծեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար: Իրականում, վերջին շաբաթների ընթացքում արձանագրությունները զարկ տվեցին հայերի ջանքերի վերսկսմանը` ձգտելով ցեղասպանության ճանաչմանը Բրիտանիայի, Բուլղարիայի, Իսրայելի և Շվեդիայի խորհրդարանների կողմից: Բացի այդ, մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձևը: Նման մի բանաձև է սպասվում նաև ԱՄՆ Սենատում:
3. Ի հեճուկս թուրքական պնդումների` արձանագրություններում հիշատակվող «պատմական հանձնաժողովը» չպետք է ծառայի որպես ցեղասպանության վերանայման խորհուրդ, այլ որպես պլատֆորմ` Թուրքիայից փոխհատուցման պահանջների ներկայացման համար:
4. Թուրքիայի պնդումները, թե արձանագրությունները վերջ կդնեն Հայաստանի տարածքային պահանջներին, հակասում են այն փաստին, որ անցյալի որևէ պայամանգրի հղում չի արվել, որը Հայաստանից պահանջեր հրաժարվել այդպիսի իրավունքներից: Ընդհակառակը, Արցախից կամ Արևմտյան Հայաստանից հրաժարվելու փոխարեն, նախագահ Սարգսյանը նախորդ շաբաթվա իր ելույթում, առաջին անգամ բարձրացրեց Նախիջևանի հայաթափման հարցը, մի տարածք, որ խորհրդային իշխանության կողմից հանձնվել էր Ադրբեջանին` որպես ինքնավար հանրապետություն:
5. Հայաստանը և գերտերությունները մերժեցին թուրքական պահանջները, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը «ուղղի» 2010 թվականի հունվարի 12-ի իր որոշումը, որը սահմանափակում էր Թուրքիայի` արձանագրությունների ուռճացված մեկնաբանությունները: Դատարանը համառորեն պնդեց, որ ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը չի կարող դադարեցվել, իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցություններ չեն կարող վարվել` արձանագրությունների երկկողմանի բնույթի պատճառով:
6. Թուրք ղեկավարները ոչ մի փաստարկ չունեն, որպեզի բողոքեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու` Սահմանադրության նախաբանին հղում կատարելու դեմ: Այս նախաբանը հիմնված է Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ դրույթի վրա, որը գոյություն ուներ 1990 թվականից ի վեր` Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանն առաջին անգամ բացելուց շատ առաջ: Անկասկած, թուրք ղեկավարները քաջատեղյակ էին այս դրույթի գոյությանըª մինչև 2009 թվականին արձանագրությունները ստորագրելը:
7. Թուրք պաշտոնյաներն անհիմն պնդում են, որ Արձանագրություններով ընդունվում է Կարսի 1921 թվականի պայմանագիրը, որը Խորհրդային Հայաստանը հարկադրաբար է ստորագրել: Արձանագրություններում ոչ մի հղում չկա Կարսի պայամանագրին: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ օրինական ուժ ունեն միայն այն պայմանագրերը, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
8. Իր ամպագոռգոռ նպատակին` «զրո խնդիրներ հարևանների հետ», հասնելու փոխարեն, թուրքական կառավարությունն արձանագրությունների ստորագրմամբ լուրջ ճեղքվածք առաջացրեց հարևան Ադրբեջանի հետ, որի հետ նախկինում ոչ մի խնդիր չուներ:
9. Հարկ է նշել, որ թուրքական իշխանությունը ոչ մի առարկություն չի հայտնել Հայաստանի այն պահանջի նկատմամբ, որ Թուրքիան առաջինը պետք է վավերացնի արձանագրությունները: Սա վիրավորական մի հարկադրանք է Թուրքիայի նկատմամբ, որի հանդեպ Հայաստանը հայտնում է իր խորը անվստահությունը:
10. Թուրք ղեկավարները չարձագանքեցին նաև Հայաստանի այն սպառնալիքին, որ չեղյալ կհայտարարի իր ստորագրությունը, եթե Թուրքիան մինչև մարտի վերջ` Ապրիլի 24-ից մեկ ամիս առաջ, չվավերացնի արձանագրությունները: Եվս մեկ վիրավորական հարկադրանք Հայաստանի կողմից մի երկրի հանդեպ, որի մեծամիտ ղեկավարները տարվել են նեո-օսմանյան վառ երևակայությամբ:
Վերոնշյալ տասը կետերը ցույց են տալիս վստահության այն լուրջ ճեղքվածքը, որ գոյություն ունի թուրքական կառավարության և իր հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության միջև: Թուրքիայի ներսում և դրսում, Անկարան փորձում էր խաբել բոլորին` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման կեղծ տպավորություն ստեղծելով: Թուրք պաշտոնյաներn իրենցից բացի, ոչ մեկին չպետք է մեղադրեն այսպիսի անելանելի կացության մեջ հայտնվելու համար: Նրանք կարծում էին, որ հերյուրանքներով կկարողանային ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից, սակայն ձախողվեցին: Այժմ նրանք ընկել են սեփական ծուղակի մեջ, և ոչ մեկը հատուկ խանադավառություն չի ցուցաբերում այդ նեղ կացությունից նրանց փրկելու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի
Wednesday, February 17, 2010
Տասը պատճառ, թե ինչու թուրքերն իրենց ղեկավարներին թույլ չեն տա վավերացնել արձանագրությունները

No comments:
Post a Comment