Wednesday, February 17, 2010

Բենիամին Նեթանյահու. Իրանից հետո միջուկային զենք կարող է ունենալ նաև Թուրքիան

Tert.am. 17-2-2010- Եթե Իրանն ունենա միջուկային զենք, ապա նրա այդ օրինակին կհետևեն Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան։ Այս մասին, Jerusalem Post թերթի փոխանցմամբ, Մոսկվայում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իսրայելական պարբերականի փոխանցմամբ՝ Նեթանյահուն Իրանի միջուկային ծրագրի թեման քննարկել է Հունաստանի վարչապետ Յորգո Պապանդրեուի հետ, որին հանդիպել է Մոսկվայի ռեստորաններից մեկում։ Jerusalem Post-ը նշում է նաև, որ Նեթանյահուն Մոսկվա է մեկնել ռուսաստանյան վարչակազմին Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում համոզելու նպատակով։ Իսկ մինչ այդ, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իսրայելի վարչապետը Մոսկվայում հայտարարել է, որ Իսրայելը չի ծրագրում պատերազմել Իրանի հետ։ Նեթանյահուն միևնույն ժամանակ «մանիպոիլյացիա» է համարել շատ հաճախ Իրանի կողմից հնչող այն հայտարարությունները, թե Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի վրա։

No comments:

Post a Comment