Tert.am. 17-2-2010- «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ» երգում Հայոց ցեղասպանության մասին որևէ բառ չկա: Թուրքական մամուլի նախօրեին բարձրացրած աղմուկին այսպես է արձագանքել Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
«Երգի հեղինակը Կարեն Կավալերյանն է, նա ազգությամբ հայ է, բայց երբեք Հայաստանում չէր եղել, այնպես որ, կարելի է ասել` սա նաև նրա պատմությունն է։ Եվան էլ ծնվել է Ռուսաստանում, և երգը իրեն էլ է շատ հոգեհարազատ»,- ասել է նա` նշելով, որ երգի մեջ ցեղասպանության մասին ակնարկը պարզապես թուրքերի անհիմն մեկնաբանություններն են։
«Եթե սկսենք երգը շատ խորը վերլուծել, ապա գուցե որոշ հատվածներում կարելի է գտնել որոշակի առնչություն, բայց «Ծիրանի կորիզը» հեղինակի և երգչուհու կյանքի պատմությունն է»,- նշեց նա։
Wednesday, February 17, 2010
«Ծիրանի կորիզը» հեղինակի և երգչուհու կյանքի պատմությունն է
Tert.am. 17-2-2010- «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ» երգում Հայոց ցեղասպանության մասին որևէ բառ չկա: Թուրքական մամուլի նախօրեին բարձրացրած աղմուկին այսպես է արձագանքել Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
«Երգի հեղինակը Կարեն Կավալերյանն է, նա ազգությամբ հայ է, բայց երբեք Հայաստանում չէր եղել, այնպես որ, կարելի է ասել` սա նաև նրա պատմությունն է։ Եվան էլ ծնվել է Ռուսաստանում, և երգը իրեն էլ է շատ հոգեհարազատ»,- ասել է նա` նշելով, որ երգի մեջ ցեղասպանության մասին ակնարկը պարզապես թուրքերի անհիմն մեկնաբանություններն են։
«Եթե սկսենք երգը շատ խորը վերլուծել, ապա գուցե որոշ հատվածներում կարելի է գտնել որոշակի առնչություն, բայց «Ծիրանի կորիզը» հեղինակի և երգչուհու կյանքի պատմությունն է»,- նշեց նա։
No comments:
Post a Comment