Tert.am. 17-2-2010- Այս տարի «Օսկարի» մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ մրցանակակիրներին կարգելեն շնորհակալան խոսքեր ասել բեմից։ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան վճռել է, որ նման ելույթները շատ են ձգձգում պաշտոնական արարողությունը և ձանձրացնում են ինչպես դահլիճում ներկաներին, այնպես էլ մրցանակաբաշխությունը ուղիղ եթերով դիտողներին: Այս մասին հաղորդում է dni.ru-ն։
Ըստ ակադեմիայի ներկայացուցիչների` «շնորհակալական խոսքին» հատկացված մոտ 45 վայրկյանը չարժե հեռարձակման թանկ ժամանակը։ «Օսկարի» պրոդյուսերներից մեկը՝ Բիլ Մեքանիկը, կարծում է, որ այդ ելույթները շոուի «ամենաատելի պահերն են»։
Այսպիսով, մրցանակաբաշխությանն առաջադրված բոլոր թեկնածուներին առաջարկվել է նախապատրաստել երկու ելույթ. հաղթանակի դեպքում դրանցից մեկը պետք է հնչի բաղձալի արձանիկը ստանալուց հետո, իսկ մյուսը՝ ետնաբեմում։
Առաջին դեպքում դափնեկիրներին խորհուրդ է տրվում խուսափել շնորհակալական խոսքերից, այլ դահլիճում ներկաներին ավելի շատ բացատրել, թե ինչ է իրենց համար հաղթանակը «Օսկարում»։ Իսկ արդեն ետնաբեմում նրանք կարող են ասել իրենց շնորհակալական խոսքը տեսախցիկի առջև։
Wednesday, February 17, 2010
Օսկարակիրներին արգելվում է բեմից շնորհակալական խոսքեր ասել

No comments:
Post a Comment