Tert.am. 24-2-2010- Թուրքական իշխանությունները ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ Վաշինգտոն են գործուղում խորհրդարանական պատվիրակություն:
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորությամբ հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը Վաշինգտոն կմեկնի շաբաթվա վերջին:
Թուրքական պատվիրակության անդամները Միացյալ Նահանգներում հանդիպումներ կունենան իրենց գործընկերների հետ և կփոխանցեն պաշտոնական Անկարայի մտահոգությունները Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ :
No comments:
Post a Comment