Wednesday, February 24, 2010

Թուրքիան Ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու նպատակով պատվիրակություն է գործուղում Վաշինգտոն

Tert.am. 24-2-2010- Թուրքական իշխանությունները ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ Վաշինգտոն են գործուղում խորհրդարանական պատվիրակություն: Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորությամբ հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը Վաշինգտոն կմեկնի շաբաթվա վերջին: Թուրքական պատվիրակության անդամները Միացյալ Նահանգներում հանդիպումներ կունենան իրենց գործընկերների հետ և կփոխանցեն պաշտոնական Անկարայի մտահոգությունները Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ :

No comments: