News.am. 9-3-2010- Անթալիայում ապրող Նուրի Օզթունչը ծնվել է 1885 թվականին, ներկայիս Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 125-ամյա Օզթունչը բացի ծնկի հետ կապված փոքր պրոբլեմից, առողջական այլ խնդիր չունի։
Օզթունչը նշել է, որ ինքը ապրել է սուլթաններ Աբդուլ Համիդի, Մեհմեդ Ռեշադի, Մեհմեդ Վահիդեթի եւ 11 նախագահների իշխանության օրոք։ Երկարակյաց պապիկը հիշել է, որ սուլթան Ռեշադի ժամանակաշրջանում թուրքական դրամը ավելի արժեքավոր էր, իսկ ինքը ֆինանսական դժվարությունների պատճառով ուշ է ամուսնացել եւ ունի 8 երեխա, 150 թոռ։
No comments:
Post a Comment