Tuesday, March 9, 2010

Լարիսա Ալավերդյան. Հայերի ցեղասպանությունը գործիք է ԱՄՆ-ի ձեռքում

News.am. 9-3-2010- «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունումը, եւ կարծում, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում բանաձեւի ընդունման հավանականությունը 50/50 է: Այս մասնի նա նշել է մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա ներկայացմամբ, եթե անգամ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի ցեղասպանությունը, ապա դրանով չպիտի համարել, որ ճանաչման գործընթացը ավարտված է: «Ճանաչումը պետք է հանդիսանա մի էլեմենտ, մի տարր, որով Թուրքիային պարտադրվի, Թուրքիան ինքը ընդունի, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել»,- ասել է նա ու հավելել. «Ինչքան էլ զարմանալի թվա, շատ անգամ այստեղ որոշիչ կարող է լինել հոգեբանական գործոնը: Արդյո՞ք Թուրքիայի կողմից, Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների հասցեին վիրավորական արձագանքները կմարսվեն կոնգրեսմենների կողմից: Ընդ որում ոչ թե կոնգրեսմենների կողմից առանձին, այլ Կոնգրեսի, որպես կոլեգիալ մարմին: Ինչպես ցույց է տվել միջազգային հարաբերությունների պատմությունը, շատ անգամ մեկ-երկու անձի հոգեբանական վիճակը, կամ կարգավիճակը, որոշիչ է եղել այդպիսի հարցերում»: Իսկ քաղաքական առումով, «Ժառանգության» պատգամավորը, ընդգծել է, որ ԱՄՆ շահից է բխում Թուրքիային զսպելը, իսկ դրա համար հայերի ցեղասպանությունը կարող է գործիք ծառայել:

No comments:

Post a Comment