/PanARMENIAN.Net/ 09.03.2010 - Մարտի 10-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Մարտի 11-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ -Ռոթ սեմինարին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
No comments:
Post a Comment