Report.am. 9-3-2010-Բեյրութի մերձակայքում գտնվող Անթուրա որբանոցում գոյություն ունի ապացույց այն բանի, որ Օսմանյան Թուրքիայի իրականացրած զանգվածային սպանությունները հայերի նկատմամբ ցեղասպանություն են, գրում է The Independent-ը: Եղբայրական գերեզմանում հանգչում են մինչև 300 հայազգի որբուկներ, որոնք մահացել են խոլերայից ու սովից, մեկնաբանում է թերթի վերլուծաբան Ռոբերտ Ֆիսկը: «Ցեղասպանության ապացույցն այդ որբանոցի հայազգի ավելի քան 1200 մանչուկի պատմությունն է, որ ոչ մեկին հայտնի չէ»,- գրում է հոդվածի հեղինակը:
Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը, որոնք հիմա ամեն ինչ անում են, որ հայերի սպանությունները ցեղասպանություն չճանաչվեն, լավ կանեին, որ այցելեին լիբանանյան այդ գյուղակ և ամոթահար գլուխ խոնարհեին, խորհուրդ է տալիս Ֆիսկը: «Դա ողբերգական պատմություն է երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, որոնց ծնողներին արդեն սպանել են թուրք զինվորականները: Մի շարք երեխաներ հետո հիշում էին, որ սովի պատճառով կերել են իրենց մեռած ընկերներին»,- գրում է թերթը:
Որբանոցն այն տարիների ղեկավարել է Ջեմալ փաշան` հայերի ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, և Թուրքիայի առաջին ֆեմինիստուհի Խալիդե Էդիպ Ադիվարը: Հայ երեխաներին ստիպում էին փոխել անունները` նրանց նոր թուրքական անուններ տալով, ստիպում էին մահմեդականացվել և դաժանորեն ծեծում էին բոլոր նրանց, ովքեր հայերեն էին խոսում: Իսկ դա ցեղասպանության առաջին նշաններից մեկն է` երեխաների էթնիկ բռնի փոփոխությունը` համաձայն ՄԱԿ-ի Կոնվենցիայի, ընդգծում է հեղինակը:
Այնուհետև The Independent-ը ներկայացնում է Գառնիկ Փանյանի պատմածները, ով 1916 թվականին վեց տարեկանում ընկել է Անթուրա: Նա պատմել է, որ երեխաներին, ովքեր չէին դիմանում դաժանություններին ու մահանում էին, թաղում էին որբանոցի տարածքում. «Գիշերները բորենիները հանում էին դիակները, ցրիվ տալիս ոսկորները: Եվ որբերը, որ գիշերը գնում էին միրգ գողանալու, վերադարձին այդ ոսկորները բերում էին իրենց օթևաններ` ուտելու: Քանի որ որբանոցում շատ վատ էին կերակրում»,- պատմում է Փանյանը: Որբերի թվում եղել են նաև քրդեր, որոնց նույնպես ստիպել են անվանափոխվել և արգելել են քրդերեն խոսել: 1918 թվականին այդ ամբողջն իր զեկույցում պատմել է ամերիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչ Սթիվեն Թրոուբրիջը, ով այցելել է Անթուրա` այն ֆրանսիական զորքերի կողմից ազատագրվելուց հետո: Որբերից Թրոուբրիջը տեղեկացել է, որ շատերն ականատես են եղել, թե ինչպես են սպանել իրենց ծնողներին և բռնաբարել քույրերին, գրում է թերթը: Կարմիր խաչի ներկայացուցչի տվյալներով, որբանոցում փրկվել է ընդամենը 669 երեխա` հայեր, քրդեր ու սիրիացիներ: Իսկ զոհված երեխաների աճյունները հայտնաբերվել են միայն 1993 թվականին և վերահուղարկավորվել, եզրափակում է The Independent-ը:
Պատրաստեց
ԱԻԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
Wednesday, March 10, 2010
ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ` THE INDEPENDENT-Ի ԱՉՔԵՐՈՎ

No comments:
Post a Comment