Tuesday, March 2, 2010

Թուրքիայի ԱԳՆ. Կոնգրեսականները պետք է գիտակցեն 252 բանաձեւի ընդունման վտանգը

/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշման հետ, այն է` մարտի 4-ին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին «252 բանաձեւը»: Իր հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատատության է ենթարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը, նշելով, որ պաշտոնական Անկարան դատապարտել է այն: «Մենք այդ մասին տեղեկացրել ենք տարբեր աստիճաններում եւ մակարդակներում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչերին: Մենք սպասում ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կմերժի օրինագիծը, որը կվնասի Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերություններին, ինպես նաեւ վտանգի կենթարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասվում է հայտարարությունում: «Մենք հակված ենք ենթադրել, որ Հանձնաժողովի անդամները կգիտակցեն այն վտանգը, որն իր մեջ թաքցնում է օրինագիծը Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունների համար, ինչպես նաեւ Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն ուղղված գործունեության համար, եւ հավատում ենք, որ նրանք պատասխանատու կերպով կգործեն»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում, հաղորդումէ TRT-Russian-ը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:

No comments:

Post a Comment