Tert.am. 2-3-2010- Իսպանիան կողմ է, որպեսզի Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօրվա համատեղ ասուլիսում ասաց ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: «Իսպանիան և Եվրոպական խորհուրդը արդեն ասել են, որ համաձայն են, որպեսզի Թուրքիան մտնի գործընթացի մեջ, եթե այն բավարարի Կոպենհագենի չափորոշիչները»,- նշեց նա:
Ըստ Մորատինոսի` Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին տարածաշրջանի համար առավելություն կլինի: Նա հավելեց, որ Իսպանիան կշարունակի Թուրքիայի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ:
No comments:
Post a Comment