Saturday, March 6, 2010

Անկարան պատրաստվում է Վաշինգտոնը գրոհել 4 ուղղություններով

Tert.am. 6-3-2010- ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Անկարան մշակել է Վաշինգտոնին հակահարված հասցնելու 4 ուղղություններից բաղկացած ծրագիր, որը Թուրքիայի նախարարների խորհրդում քննարկվելու է մարտի 8-ին: Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` «Քաղաքական», «Տնտեսական», «Ռազմավարական» և «Ռազմական» ուղղություններից կազմված ծրագիրը, նախատեսում է Վաշինգտոնի դեմ տարբեր ճնշումների բանեցում և որոշ բնագավառներում երկկողմ հարաբերությունների վերանայում: Ծրագրի «Ռազմավարական ուղղություն» կետում ասվում է. «Ռուսաստանի հետ շարունակվելու է մերձեցման գործընթացը` մասնավորապես էներգակիրների քաղաքականության հարցում: Փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և փոխարտգործնախարարի օգնական Ունալ Չևիքոզը մեկնել են Մոսկվա, որտեղ Էներգետիկայի և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին քննարկել են էներգակիրների հետ կապված այլընտրանքները: Անկարան, ով Ռուսաստանի հետ էներգակիրների բնագավառում նոր համագործակցության հնարավորությունների համար բացելու է իր դռները, Մոսկվայից պահանջելու է Երևանի վրա էլ ավելի մեծացնել իր ազդեցությունը»:

No comments:

Post a Comment