Saturday, March 6, 2010

Ադրբեջանցիներին սարսափեցրել է «Նիզավիսիմայա գազետ»-ի հոդվածը

Panorama.am. 6-3-2010- Լինում են պահեր, երբ այդքան էլ ցանկություն չի լինում պատասխանելու մեր կոլեգաների հոդվածներին, քանի որ նրանց կողմից «թուղթ մրոտելը» ծայրահեղ կողմնակալ է և նախապես որոշված: Նույն կատեգորիայի նյութերին են պատկանում նաև մեր պատասխանը ոմն Սերգեյ Զվյագինի հոդվածին` «Խոջալու. Ճշմարտություն և հորինվածքները»: Այս մասին գրում է Դեյ.ազ լրատվական կայքը: Ադրբեջանական կողմի զայրույթն առաջ էր բերել մարտի 5-ին ռուսական «Նիզավիսիմայա գազետա»-ում տպագրված այն հոդվածը, որում ռուսաստանցի լրագրողը իրական փաստեր էր առաջ բերել Խոջալույում ծավալված ռազմական գործողությունների մասին: Իսկ Ադրբեջանցիները մեղադրում են հայկական կողմին` իբրև թե պարբեականի ֆինանսավորման մեջ: Քանի որ ադրբեջանական կողմը չի կարողացել նյութի բովանդակության վերաբերյալ հիմնավոր հակափաստարկներ ներկայացնել, ամբողջ զայրույթը թափել է պարբերականի և լրագրողների վրա: Թերթում նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը մշտապես առաջ է քաշում այն վարկածը, որ հայկական զորքերը Խոջալույում խաղաղ բնակիչներ են սպանել, այս թեզի իսկությանը նունիսկ իրենք են կասկածում: Հոդվածում նաև նշվում է, որ Խոջալույում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, խաղաղ բնակչության սպանությունների հավանականությունը շատ փոքր է եղել, քանի որ ղարաբաղցիները խաղաղ բնակիչների համար «միջանցք» են հատկացրել, որով էլ վերջիններս հեռացել են նշյալ բնակավայրից: Թերթը մեջբերել է 1992 թվականի` այդ ժամանակվա Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը «Նիզավիսիմայա գազետա»-ին, որում էքս նախագահը պատմել է, որ Խոջալուից հեռացած բնակիչներն իրեն պատմել են, որ այնտեղ խաղաղ բնակիչները ոչնչացվել են ոչ թե հայկական, այլ լրիվ այլ ուժի կողմից: Դրան ձգտել են այն ուժերը, ովքեր Ադրբեջանում փորձել են հասնել իշխանափոխության: Նա նշել է, որ հայերը նման բան չէին անի, անելիս դա կանեին ավելի վաղ: Նա հարց է տվել, թե այդ դեպքում ինչի՞ համար էին ղարաբաղցիները խաղաղ բնակչության համար փրկության «միջանցք» հատկացրել, եթե նրանք ցանկանայի սպանել, ապա «միջանցք» չէին հատկացնի: Մութալիբովը նաև ընդգծել է, որ մոտ 100 խաղաղ բնակչի դիակ հայտնաբերվել էր Խոջալույից 11-12 կմ այն կողմ, դեպի Աղդամ: Նա ասել է, որ դիակները հայտնաբերվել են այն տարածքներում, որոնք այդ ժամանակ դեռևս վերահսկվում էին ադրբեջանական զորքերի կողմից:

No comments:

Post a Comment