Saturday, March 6, 2010

Ինչո՞ւ հայկական օրինագծին չքվեարկեց վերջին`46-րդ անդամը

News.am. 6-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252 հայկական բանաձեւին չքվեարկեց վերջին` 46-րդ կոնգրեսականը՝ ինչը լուրջ կասկածների տեղիք էր տվել շատերին: Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` տեխասցի կոնգրեսական Շեյլա Ջեքսոն Լին գտնվում էր ԱՄՆ պաշտպանության արդյունաբերության ընկերությունների ճնշման տակ, որոնց ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է հենց Տեխասում: Ի դեպ, Շեյլա Ջեքսոն Լին տարիներ ի վեր եղել է հայկական բանաձեւերի կողմնակիցը: Այսպիսով, վերջինս բանաձեւի քվեարկությունից առաջ հայտնվել էր մի կողմից թուրքական, մյուս կողմից հայկական լոբբիի ճնշման տակ: Քննարկումների ժամանակ կոնգրեսականը ելույթ էր ունեցել՝ նկատելով, որ կողմ է քվերակելու բանաձեւի օգտին, սակայն քվեարկության վերջին րոպեներին մտնելով նիստերի դահլիճ եւ տեսնելով, որ հարաբերակցությունը 23:22 է հօգուտ բանաձեւի, որոշել է չքվեարկել եւ դրանով զերծ մնալ տեխասյան ռազմարդյունաբերական ընկերությունների հետ լարվածությունից, միաժամանակ չնեղացնել նաեւ հայերին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանական հինգ հսկաները դիմել էին հանձնաժողովին՝ կոչ անելով չընդունել բանաձեւը:

No comments:

Post a Comment