News.am. 8-3-2010- Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Կանանց միջազգային տոնը` մարտի 8-ը: Այն Հայաստանում եւս ոչ աշխատանքային օր է: Մի կարճ ժամանակով, Հայաստանում մարտի 8-ը փոխարինվեց Գեղեցկության եւ մայրության օրով, որը նշվում է ապրիլի 7-ին, սակայն հետագայում մարտի 8-ը կրկին վերականգնվեց: Արդյունքում Հայաստանում կանանց տոնը նշվում է ոչ թե 1 օր այլ մի ամբողջ ամիս (մարտի 8-ից ապրիլի 7-ը): Այնպես որ կանաց միամսյակն սկսվել է, որի կապակցությամբ NEWS.am-ի ուժեղ սեռի ներկայացուցիչները սրտանց շնորհավորւմ են բոլոր կանանց ու աղջիկներին:
Հիշեցնենք, որ կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի նշումը սկսվել է 1857 թվականից, երբ Նյու-Յորքի տեքստիլ արդյունաբերության գործարաններում աշխատող կանայք դուրս էին եկել ցույցի` բողոքելով աշտանքաին վատ պայմաններից և ցածր աշխատավարձից։ Իսկ արդեն 1908-ի մարտի 8-ին Նյու-Յորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը հանրահավաք է անցկացրել` պահանջելով տղամարդկանց հետ աշխատանքային հավասար պայմաններ, մասնավորապես աշխատանքային օրվա կրճատում, տղամարդկանց հավասար աշխատավարձ, ինչպես նաև ընտրության իրավունքի տրամադրում։ 1910-ին Կլարա Ցետկինը Կանանց միջազգայի սոցիալիստական խորհրդաժողովի ժամանակ առաջարկել է մարտի 8-ը կանանց միջազգային օր նշանակել։ ՄԱԿ-ը 1975 թվականից մարտի 8-ը նշում է որպես կանանց միջազգային օր։
Monday, March 8, 2010
Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Կանանց միջազգային տոնը` մարտի 8-ը

No comments:
Post a Comment