Tert.am. 8-3-2010- Ամերիկյան CNN հեռուստաալիքը մարտի 7-ին հերթական անգամ հեռարձակել է 20-րդ դարի ցեղասպանությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը:
Հայտնի լրագրողուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Քրիստիան Ամանպուրի կողմից պատրաստված «Ճչա', արյունոտ սպանդ» ('Scream Bloody Murder) ֆիլմում, որն առաջին անգամ հեռարձակվել է 2008թ., ներկայացվում են Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Կամբոջայի, Բոսնիայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները, Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի վարչակարգի օրոք իրաքյան քրդերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Սակայն այս փաստագրական ֆիլմում 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը շատ փոքր տեղ է հատկացվել (ընդամենը 46 վայրկյան):
Ֆիլմում Ամանպուրը նշում է, որ Ռաֆայել Լեմկինի համար հայկական կոտորածները էական նշանակություն են ունեցել Ցեղասպանություն եզրը սահմանելու համար:
«Ութ տարիների ընթացքում քրիտոնյա հայ քաղաքացիներին կոտորել և բռնագաղթի են ենթարկել, ինչի հետևանքով 1 միլիոն հայ է զոհվել: Թուրքական իշխանությունները մերժում են այդ իրադարձություններն ընդունել որպես Ցեղասպանություն»,- նշում է Ամանպուրը:
Այն ժամանակ այս ֆիլմի առնչությամբ իր բողոքի ձայնն էր բարձրացրել, մասնավորապես, սփյուռքի հայ համայնքը` նշելով, որ հայտնի լրագրողուհին ոչ պատշաճ կերպով է ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը:
Մյուս կողմից, փաստավավերագրական ֆիլմի հերթական ցուցադրության դեմ այս անգամ արդեն բողոքել են ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունները:
Ամերիկայի թուրքական միությունների համագումարի (ATAA) փոխնախագահ Ալի Չընարը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունումից հետո, կոչ է արել անհապաղ բողոքել CNN-ի դեմ:
Չընարը, նշելով, որ այդ ֆիլմի ցուցադրումը վնասելու է թուրք-ամերիկյան հարաբերություններին և միջազգային հանրության առջև դժվարին վիճակի մեջ է դնելու Թուրքիային, հայտարարել է. «Ամերիկյան հեռուստաընկերությունները հայկական սփյուռքի ֆինանսական աջակցությամբ ցուցաբերում են կողմնակալ և ԶԼՄ-ների էթիկային հակասող գործելաոճ»:
Monday, March 8, 2010
CNN-ի հեռարձակած ցեղասպանությունների մասին ֆիլմից դժգոհ են և՛ հայերը, և՛ թուրքերը

No comments:
Post a Comment