Թուրքիայի արևելքում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 60 բնակիչ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ավելի վաղ տեղեկացվում էր 11 զոհերի մասին:
Նշենք, որ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր` վաղ առավոտյան: Արտասահմանյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալները, հայտնում են, որ էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ քաղաքից 45 կմ դեպի արևմուտք:
No comments:
Post a Comment