Saturday, March 6, 2010

Ժիրինովսկին ողջունում է ամերիկացի կոնգրեսականների որոշումը

Tert.am. 6-3-2010- Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունումը։ Այդ մասին հաղորդում է Комментарии.Ру-ն։ «Մենք ողջունում ենք Հայոց ցեղասպանության ճանաչելու մասին որոշումը։ Դա Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր էջերից էր։ Ոչ մի եվրոպական կամ ասիական երկրում չի եղել ժողովրդի նման դաժան բնաջնջում։ Հարկավոր է հիշել դա»։

No comments:

Post a Comment