/PanARMENIAN.Net/ 06.03.2010 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ընդունած Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը Անկարայի համար Ադրբեջանի ճնշումից ազատվելու եւ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացմանը գնալու հնարավորություն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, Արձանագրությունների վավերացման հնարավորությունը գնալով նվազում է, սակայն ասել, թե հայ-թուրքական գործընթացը փակուղի է մտել, հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Անկարան չվավերացնի Արձանագրությունները մինչեւ ապրիլի 24-ը:
Ընդ որում, հայ փորձագետը նշել է, որ փակուղային վիճակը հայ-թուրքական գործընթացում ընդհանրապես կապ չունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձեւի հետ: «Անկումը հայ-թուրքական գործընթացում կապված է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հետ»,-ասել է փորձագետը:
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող է վավերացնել Արձանագրությունները 3 օրվա ընթացքում, սակայն Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, կրկին փակել սահմանը Հայաստանի հետ` Կ.Բեքարյանը հայտարարել է, որ Անկարայի նման հայտարարությունները ուժի կիրառման ուղղակի սպառնալիք են եւ Ադրբեջանին հասցեագրված ազդակ:
Անդրադառնալով ԱՄՆ վարչակազմի արձագանքին թիվ 252 բանաձեւի ընդունմանը` փորձագետը նշել է, որ ոչ մի նոր բան Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարություններում չկա: «Սակայն նախորդ վարչակազմի համեմատ, պաշտոնական Վաշինգտոնի արձագանքն այս անգամ այդչափ կտրուկ չէր: Պետդեպարտամենտի հայտարարությունը ԱՄՆ-ին մանեւրելու հնարավորություն է տալիս»,-ասել է Բեքարյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:--ԿԱ--
Կարեն Բեքարյան. Ցեղասպանության մասին բանաձեւը Անկարայի համար Բաքվի ճնշումից ազատվելու եւ Արձանագրությունները վավերացնելու շանս է.
Saturday, March 6, 2010
Ցեղասպանության մասին բանաձեւն Անկարայի համար Բաքվի ճնշումից ազատվելու եւ Արձանագրությունները վավերացնելու շանս է

No comments:
Post a Comment