Tert.am. 9-3-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս` գործ ունենք ոչ թե սառեցված, այլ ննջող հակամարտության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բրիտանացի գրող հրապարակախոս Թոմաս դը Վալը:
«Ինձ դուր չի գալիս «սառած հակամարտություն» արտահայտությունը: Ղարաբաղի հակամարտությունը ննջող հակամարտություն է: Սառեցված հակամարտությունը Կիպրոսում է, որտեղ երկու կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, սակայն չեն վերադառնում պատերազմական գործողություններին»,- ասաց դե Վալը:
Ըստ բանախոսի՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այնպիսի փուլում է, որ կարճաժամկետ հեռանկարում հազիվ թե պատերազմ լինի, ինչը չի կարելի ասել երկարաժամկետ հեռանկարի մասին:
«Երկարաժամկետ հեռանկարում պատերազմի վտանգ կա: Դժբախտաբար, մենք այսպիսի իրավիճակում ենք, որը կասեի ոչ թե սառեցված հակամարտություն է, այլ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ»,- նշեց բանախոսը:
Tuesday, March 9, 2010
Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե սառել, այլ ննջել է. Թոմաս դը Վաալ
Tert.am. 9-3-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս` գործ ունենք ոչ թե սառեցված, այլ ննջող հակամարտության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բրիտանացի գրող հրապարակախոս Թոմաս դը Վալը:
«Ինձ դուր չի գալիս «սառած հակամարտություն» արտահայտությունը: Ղարաբաղի հակամարտությունը ննջող հակամարտություն է: Սառեցված հակամարտությունը Կիպրոսում է, որտեղ երկու կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, սակայն չեն վերադառնում պատերազմական գործողություններին»,- ասաց դե Վալը:
Ըստ բանախոսի՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այնպիսի փուլում է, որ կարճաժամկետ հեռանկարում հազիվ թե պատերազմ լինի, ինչը չի կարելի ասել երկարաժամկետ հեռանկարի մասին:
«Երկարաժամկետ հեռանկարում պատերազմի վտանգ կա: Դժբախտաբար, մենք այսպիսի իրավիճակում ենք, որը կասեի ոչ թե սառեցված հակամարտություն է, այլ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ»,- նշեց բանախոսը:
No comments:
Post a Comment