Wednesday, March 3, 2010

Ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունները Բերմանին կոչ են անում չնեղացնել Թուրքիային

Tert.am. 3-3-2010- Ամերիկյան խոշորագույն ավիաշինական և ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առնչությամբ համատեղ նամակով դիմել են ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` նրա ուշադրությունը հրավիրելով Միացյալ Նահանգներից Թուրքիա իրականացվող արտահանման ծավալների վրա: Cihan գործակալության փոխանցմամբ` Boeing Co, Lockheed Martin Corp, Raytheon Co, United Technologies Corp և Northrop Grumman Corp ձեռնարկությունների կողմից Հովարդ Բերմանին ուղղված նամակում ասվում է. «ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից և առևտրային գործընկեր համարվող Թուրքիային նեղացնելը բացասական ազդեցություն է ունենալու Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի, ինչպես նաև արտահանման ծավալների մեծացմանն ուղված ջանքերի վրա»: Բացի այդ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առանձին նամակով դիմել է ամերիկյան 270-ից ավելի ձեռնարկություններ ներկայացնող Aerospace Industries Association-ը` Հովարդ Բերմանին կոչ անելով որոշում ընդունելուց առաջ ուշադրություն դարձնել ռազմական արդյունաբերության ոլորտում թուրք-ամերիկյան համագործակցության վրա:

No comments:

Post a Comment