Thursday, March 4, 2010

Պատմությունը պետք է թողնել պատմությանը. Ռուբեն Հայրապետյան

Tert.am. 4-3-2010- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը թուրքական Zaman օրաթերթին տված հարցազրույցում խոսել է հայ և թուրք ժողովուրդների բարեկամության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին` ընդգծելով, որ պատմական հարթության հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները: «Պատմությունը պետք է թողնել պատմությանը: Թող այն պատմաբանները մեկնաբանեն: Բնականաբար, երկկողմ հարաբերությունները քաղաքական գործիչներն են կարգավորում… Ես ցանկանում եմ, որ երկու հարևաններն ապրեն ինչպես բարեկամները և ընկերները: Ցանկանում եմ, որ այսուհետև որևէ լարվածություն չլինի երկու երկրների միջև: Տա Աստված` չլինի: Վատ բաներն անցյալում են մնացել»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը` ավելացնելով, որ հայ և թուրք ժողովուրդների բարեկամաբար ապրելուն այլընտրանք չկա: «Մենք հարևաններ ենք Աստծո կամոք: Տարիներով ապրել ենք որպես հարևաններ: Այսուհետև նույնպես ապրելու ենք որպես հարևաններ: Ինչպես և նախկինում, այսուհետև էլ ապրելու ենք որպես բարեկամներ: Այլընտրանք չունենք»,- նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

No comments:

Post a Comment