Thursday, March 4, 2010

Նորվեգիան իրանցի դիվանագետից պահանջում է լքել երկիրը

News.am. 4-3-2010- Նորվեգիան հայտարարել է, թե վտարում է իրանցի դիվանագետին ի պատասխան Թեհրանի նմանօրինակ գործողությունների: Այդ մասին հայտարարությունը, ինչպես հաղորդում է Reuters-ը, տարածել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես ասված է հայտարարության մեջ, Նորվեգիան կոշտ է արձագանքելու այն փաստին, որ իրանական իշխանությունները նորվեգացի դիվանագետից պահանջել են լքել Թեհրանը՝ Օսլոյում իրանական հյուպատոսության նախկին աշխատակից Մոհամմադ Ռեզա Հեյդարիին քաղաքական ապաստան տալու համար: Հիշեցնենք, որ Հեյդարին լքել է իր պաշտոնը եւ հայտարարել թե հրաժարվում է վերադառնալ հայրենիք՝ ի նշան բողոքի իրանական ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումների:

No comments:

Post a Comment