Saturday, March 13, 2010

Լեհաստանի վարչապետը խոնարհվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կրակի առաջ

/PanARMENIAN.Net/ 12.03.2010- Հայաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա պսակ է դրել եւ խոնարհվել է հավերժական կրակի առաջ: Լեհաստանի վարչապետը նաեւ ծառ է տնկել հիշատակի ծառուղում: Հայոց ցեղասպանության թանգարան այցելելով` Տուսկը հուշագրքում գրառել է. «Ես խոնարհվում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջեւ: Լեհաստանը, որ անցյալ դարում միլիոնավոր քաղաքցիների կորուստ է ունեցել, լիովին հասկանում է հայերին բաժին հասած դժբախտությունը: Մենք միանում ենք ձեր ողբին»:

No comments:

Post a Comment