Saturday, March 6, 2010

Ալիևը զանգահարել է մխիթարելու Գյուլին

Panorama.am. 6-3-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, զանգի հիմնական պատճառն է հանդիսացել ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին կապերի հանձնաժողովի Հայոց ցեղասպանության բանաձի ընդունման փաստը: Այս առնչությամբ Ալիևը իր քաղաքական զորակցությունն է հայտնել Գյուլին և դատապարտել է բանաձևի ընդունումը: Երկու երկրների ղեկավարները նաև եզրահանգման են եկել, որ ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովը անարդար է վարվել Թուրքիայի հետ: Թուրքիայի նախագահը իր հերթին երախտիքի խոսքեր է հայտնել պաշտոնակցին ճգնաժամային պահերին իրենց օժանդակելու ու խրախուսելու համար: Հեռախոսազրույցի տխուր բովանդակությանը մեղմելու համար նախագահները նաև խոսել են երկողմ և տարածաշրջանային հարցերից:

No comments:

Post a Comment