Փետրվարի 25-ին Կիև քաղաքի Գոլոսեևսկի շրջանային խորհուրդը քննության է առել շրջանի հայ համայնքից ստացված առաջարկությունը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հուշարձանի կառուցման մասին: Որոշում է ընդունվել հուշանշանի տեղակայման համար տեղ հատկացնել մայրաքաղաքի Օդեսայի հրապարակում:
Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը հայտնել է, որ ապրիլի 24-ին այնտեղ, ուր դրվելու է հուշանշանը, նախատեսվում է դնել պարկուճ Հայաստանից բերված հողով, հուշաքար և խաչ: Իսկ քանդակագործական կոմպոզիցիան նախատեսվում է կառուցել տարվա ընթացքում:
Հաղորդում է Analitika.at.ua-ն:
No comments:
Post a Comment