«Լրագիր» 8-3-2010- Մարտի 10-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի կունենա ընդունելություն, որի ընթացքում դեսպան Մարի Յովանովիչը 'Խիզախ կնոջ' մրցանակով կպարգևատրի քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:
Մարիամը Հայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստ է, մասնավորապես մասնակցել է Թեղուտի անտառների պաշտպանության շարժմանը: Մարիամը մեծ աշխատանք է կատարել նաեւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տիրող սարսափելի վիճակը հանրայնացնելու ուղղությամբ։ Մարիամի նկատմամբ նախ մեղադրանք առաջադրվեց 'զրպարտության' հոդվածով, ապա 'սուտ մատնության', երբ նա բարձրաձայնել էր այդ դպրոցի ուսուցիչներից մեկի` երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մասին։ Այժմ էլ Մարիամի նկատմամբ քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է։
Մարիամ Սուխուդյանն այս դպրոցում մասնակացել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող կամավորական ծրագրերից մեկով և խմբի այլ անդամների հետ ահազանգել դպրոցում տիրող վիճակի մասին՝ վատ սնունդ, թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, նաև՝ սաների նկատմամբ ոտնձգություններ ուսուցիչների կողմից:
Monday, March 8, 2010
ՄՐՑԱՆԱԿ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻՆ

No comments:
Post a Comment