Tert.am. 5-3-2010- Այսօր Թուրքիայի արտգործնախարարություն հրավիրված Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը դեմ է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևին:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում Ջեյմս Ջեֆրին թուրքերեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և անձամբ ինքը դեմ են թիվ 252 բանաձևին:
Թուրքական NTV հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները, տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը Ջեյմս Ջեֆրիին խնդրել է ամերիկյան վարչակազմին փոխանցել հետևյալ երեք մեսիջները. «Բանաձևի էությունը սխալ է», այն «բացասաբար է անդրադառնալու թուրք-ամերիկյան հարաբերությունների», ինչպես նաև «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»:
Saturday, March 6, 2010
Մենք դեմ էինք բանաձևին. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

No comments:
Post a Comment