Saturday, March 6, 2010

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների տեղակալները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

/PanARMENIAN.Net/ 06.03.2010 - Ռուս-թուրքական ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում Մոսկվայում մարտի 5-ին տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների առաջին տեղակալներ Ալեքսեյ Դենիսովի եւ Ֆերիդին Սինիրլիօղլու խորհրդակցությունները: Այդ խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ, ներառյալ իրավիճակն Անդրկովկասում, ղարաբաղյան հակամարտությունը, իրադրությունն Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դեպքերի զարգացումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

No comments:

Post a Comment