Monday, March 8, 2010

Հրդեհ` Ստամբուլի միջազգային օդանավակայանում

Aysor.am.8-3-2010- Ստամբուլի միջազգային օդանավակայանում երեկ ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել,-հաղորդում է Associated Press-ը: Տեղական իշխանությունների տվյալներով, այրվել է գեներատորներից մեկը, որն օգտագործվում է էլեկտրաէներգիայի մատակարարումների ընդհատումների ժամանակ: Հրդեհը տեղի է ունեցել սպասասրահից ոչ հեռու, սակայն ուղևորներին վնաս չի պատճառել: Օդանավակայանի աշխատանքները, այդ թվում չվերթները, չեն դադարեցվել: Նախնական տվյալներով, տուժածներ չկան: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն:

No comments:

Post a Comment